Սեպտեմբերի 9-ին՝ ԵՄ էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպում

Ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը խորհրդանշող նկար, արխիվ

Եվրամիությունում նախագահող Չեխիան սեպտեմբերի 9-ին գումարել է անդամ երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու էներգակիրների գների աճը, հայտարարել է Չեխիայի արդյունաբերության նախարար Ժոսեֆ Սիկելան։

Ավելի վաղ չեխական կողմի մտադրության մասին երկրի վարչապետ Պետր Ֆիալան էր հայտնել: Իսկ արդարադատության նախարար Պավել Բլաժեկը խորհրդարանի ստորին՝ Դեպուտատների պալատում հայտարարել էր, որ Եվրոպական միությունում էներգակիրների սրընթաց գնաճը սպառնում է հանրությանը և մասնավորապես Չեխիայում ձևավորված քաղաքական համակարգին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիան Եվրամիության էներգետիկայի նախարարների արտահերթ ժողով է հրավիրում