Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2124-ով, բուժվածներինը՝ 1788-ով, մահացել է 7 մարդ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2 հազար 124-ով՝ հասնելով 434 հազար 398-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 1788-ով՝ հասնելով 421 հազար 316-ի:

Իրականացվել է 6 հազար 131 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 184 հազար 464-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 655-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 745 մարդ:

Պատվաստում

Օգոստոսի 21-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 243 հազար 265 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 145 հազար 553 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 22 հազար 51 քաղաքացի, բուստեր ստացել է 70 հազար 505 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: