Պակիստանում հունիսից առատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 1061-ի։
Երկրի աղետների կառավարման ազգային կառույցի տվյալներով՝ 24 ժամվա ընթացքում 28 մարդ է մահացել, իշխանությունները դեռ փորձում են հասնել հյուսիսում գտնվող կտրված գյուղեր:
Ամենամյա մուսոնը կարևոր նշանակություն ունի հնդկական թերակղզում բերքը ոռոգելու, լճերն ու ամբարտակները համալրելու համար, բայց ամեն տարի այն նաև ավերածությունների ալիք է բերում: Ըստ պաշտոնական թվերի՝ այս տարի ջրհեղեղներից տուժել է ավելի քան 33 միլիոն մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր 7-րդ պակիստանցին, տարերային աղետն ավերել կամ մեծ վնաս է հասցրել մոտ մեկ միլիոն տների, մոտ 4 հազար կիլոմետր ճանապարհների, քայքայվել է 157 կամուրջ։