Պակիստանի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով առնվազն18 մարդ է զոհվել, հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին։
Երկրի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան բազմաթիվ անհետ կորածներ։
Պաշտոնական աղբյուրների համաձայն, հուլիսի 4-ից տեղացող հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են նաև հարյուրավոր տներ, սատկել հազարավոր կենդանիներ: Սեզոնային հեղեղների հետևանքով առաջացածնջրհեղեղներն ամեն տարի ավերածությունների պատճառ են դառնում Պակիստանում՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։