Ռուսները պնդում են, որ ուկրաինական օդանավեր են ոչնչացրել, ուկրաինացիներն էլ նորից հարվածել են Անտոնովսկի կամրջին

Ուկրաինա, Խերսոն - Անտոնովսկի կամուրջը հրթիռակոծությունից հետո, արխիվ

Ռուսները հայտնել են ուկրաինացիների երկու օդակայաններում մի քանի ռազմական ինքնաթիռ ոչնչացնելու մասին, ուկրաինացիներն, իրենց հերթին, հաղորդել են ռուսների հսկողության տակ գտնվող կամրջին հարվածներ հասցնելու մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե ռուսական ուժերը գերճշգրիտ զենքով ոչնչացրել են Կախովկայի շրջանում տեղակայված ուկրաինացիների հրամանատարական կենտրոնը և «Իսկանդեր» տեսակի հրթիռով հարվածել են ռազմական գնացքին Չապլինոյի երկաթուղային կայարանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 25 զոհ՝ ուկրաինական երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով

Ուկրաինացիներն էլ հերթական անգամ հարվածել են Խերսոնի մոտ գտնվող Անտոնովսկի կամրջին, որը մեծ նշանակություն ունի ռուսական բանակի մատակարարման համար:

Անկախ աղբյուրներն ընթացող պատերազմի պայմաններում չեն կարող հաստատել երկու կողմերի հրապարակած հաղորդագրությունների արժանահավատությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)