Մատչելիության հղումներ

Առնվազն 25 զոհ՝ ուկրաինական երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով


Ուկրաինա - Չապլինո կայարանը հարվածից հետո, 25-ը օգոստոսի, 2022թ.
Ուկրաինա - Չապլինո կայարանը հարվածից հետո, 25-ը օգոստոսի, 2022թ.

Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս երեք տասնյակ վիրավորներ կան չորեքշաբթի երեկոյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանը հրետակոծելու հետևանքով։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտնել է, որ զոհվածների թվում երկու երեխա կա։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրետակոծված վայրի լուսանկար է հրապարակել։ «Ռուս ահաբեկիչները շարունակում են սպանել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին», - Թվիթերում գրել է Կուլեբան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ասել է, որ այդ պահին ստացված տեղեկատվության համաձայն՝ մարդատար չորս վագոններում հրդեհ է բռնկվել։

«Ահա թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է Զելենսկին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, այսօր հայտարարել է, որ Չապլինո կայարանում զինվորական էշելոնին «Իսկանդեր» հրթիռով հասցված հարվածի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի 200-ից ավելի պահեստազորայիններ են սպանվել և ոչնչացվել է 10 միավոր զինտեխնիկա, որոնք ուղևորվում էին դեպի Դոնբասում ռազմական գործողությունների գոտի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG