ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր ու փոխվարչապետեր Ն. Փաշինյանը, Մ. Գրիգորյանը, Ա. Օվերչուկը և Մ. Միշուստինը, Չոլպոն Աթա:

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերի 20-21-ը: Այդ որոշումը ԵԱՏՄ վարչապետերն ընդունել են Ղրղըզստանում՝ Չոլպոն-Աթա ավանում կայացած նիստում:

Հավաքին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկա է Ադրբեջանի վարչապետը:

Չոլպոն-Աթայում նաև որոշվել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն անցկացնել Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը կրկին բարձրացրել է ԵԱՏՄ-ի ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի վարչապետն առաջին անգամ կմասնակցի ԵԱՏՄ հավաքին՝ հյուրի կարգավիճակով