Վաղը՝ օգոստոսի 25-ին, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը զանգահարելու է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն:
Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ կներկայացնի Ուկրաինային փոխանցվելիք ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության գծով համակարգող Ջոն Քիրբին:
«Նախագահը, բնականաբար, նաև կշնորհավորի Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ», - ասել է Քիրբին:
Ավելի վաղ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները 2 միլիարդ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ուկրաինային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Ուկրաինային շուրջ 3 մլրդ դոլար ռազմական օգնություն կտրամադրի