Ռուսաստանում ձերբակալվել է Կրեմլի քննադատ Եվգենի Ռոյզմանը

Ռուսական իշխանությունները ձերբակալել են Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանին, որը հայտնի է որպես Կրեմլի քննադատ, և դեմ է արտահայտվում Ուկրաինա ռուսական ներխուժմանը։

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, քաղաքական գործիչը մեղադրվում է ռուսական բանակը վարկաբեկելու համար։

Ռոյզմանը Եկատերինբուրգի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին։ Նա եղել է "Эхо Москвы" ռադիոկայանի աշխատակիցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յուրի Շևչուկը բանակը վարկաբեկելու մեղադրանքով տուգանվեց 50 հազար ռուբլով