Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չեղարկել է Splean-ի ելույթը մոսկովյան փառատոնում


Splean-ի մենակատար Ալեքսանդր Վասիլև
Splean-ի մենակատար Ալեքսանդր Վասիլև

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Splean ռոք խմբի ելույթը մոսկովյան փառատոնում, երբ Splean-ի մենակատար Ալեքսանդր Վասիլևը երգ է նվիրել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո երկիրը լքած աստղերին:

Վասիլևը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր խումբը ելույթ չի ունենա օգոստոսի 26-ի համերգին:

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել երկրի տարածքում տասնյակ արտիստների ելույթներ, որոնք համարձակվել են անհամաձայնություն հայտնել փետրվարյան ներխուժմանը Ուկրաինա:

Ուկրաինայում Ռուսասատանի սկսած պատերազմից հետո որոշ արտիստներ կամավոր լքել են երկիրը կամ դադարեցրել հյուրախաղերը:

«Կոմերսանտ»-ն ընդծել է, որ Splean-ը միևնույն ժամանակ որևէ կարծիք չի հայտնել Ուկրաինայում պատերազմի կամ Ռուսաստանի ղեկավարության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG