Այսօր լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման արդեն կես տարին։ Փետրվարի 24-ից անցած 182 օրերին շարունակվող մարտերի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, միլիոնավորները տեղահան են եղել։ Ռուսաստանն այս ընթացքում գրավել է երկրի տարածքի շուրջ 20 տոկոսը։
Ուկրաինական կողմը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 9 հազար ուկրաինացի զինծառայող։ Ռուսական կողմը չի հայտնում իր կորուստների մասին; Մինչդեռ, ըստ ԱՄՆ հետախուզության, այսպես կոչված «հատուկ գործողության» ընթացքում 15 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 9 հազար ուկրաինացի զինծառայող. ԶՈւՊատերազմի ընթացքում սպանվել է մոտ 15 հազար ռուսաստանցի զինվորական. ԱՄՆ ԿՀՎ տնօրենԱյսօր Ուկրաինայում նշում են Խորհրդային Միությունից անկախանալու 31-րդ տարին։ Ռուսական հավանական հարվածների նախազգուշացումների ֆոնին մայրաքաղաք Կիևում արգելվել են հանրային միջոցառումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Օգոստոսի 24-ից առաջ ռուսները կարող են հատկապես նողկալի բան անել»
Անկախության տոնին նվիրված տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին վերստին հայտարարել է, որ ուկրաինական բանակը վերականգնելու է երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ ազատագրելու է Արևելյան Դոնբասն ու Ղրիմը։
«Ի՞նչ է մեզ համար պատերազմի ավարտը։ Մենք նախկինում ասում էինք՝ խաղաղություն, հիմա մենք ասում ենք՝ հաղթանակ», - տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։