Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, այդ թվում՝ տարածաշրջանային ղեկավարների նկատմամբ. խոսքը ՌԴ ևս 62 քաղաքացու և մեկ պաշտպանական ընկերության մասին է։
Վարչապետ Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ Ռուսաստանի 27 շրջանների կառավարիչները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև «Ավտոմատիկա»-ի թոփ մենեջերները, որը պետական վերահսկողության տակ գտնվող «Ռոստեխ» կոնգլոմերատի մաս է և զբաղվում է պաշտպանական ու բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ, տուժել են նոր պատժամիջոցներից։
Փետրվարի վերջին Կանադան փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, արգելել ռուսական նավերին օգտվել իր նավահանգիստներից, արգելել կանադական բանկերին գործարքներ ունենալ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ։
Կանադայի պատժամիջոցների ցուցակում այժմ կա 1500 ՌԴ քաղաքացի և ընկերություն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա երկու դուստրերը, նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, որը համարվում է Պուտինի մտերիմը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և նախագահի այլ մերձավորներ։