Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հերքում է ԶԼՄ-ներով և սոցցանցերով շրջանառվող լուրերը, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ հնարավոր տարանցման ժամանակ «ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը»:
Ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նախագծով, ըստ հաղորդագրության, նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն։
«Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում», - ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխում անհանգիստ են՝ պատճառը սահմանային անցակետի հնարավոր տեղադրումն է