Ռուսները հրթիռակոծել են ուկրաինական երկու համալսարանների շենքերը

Ուկրաինա - Խարկովի համալսարանի հրթիռակոծման հետևանքները, 19-ը օգոստոսի, 2022թ.

Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը հրթիռակոծել են ուկրաինական երկու համալսարանների շենքերը:

Կրամատորսկում հարվածի է ենթարկվել Դոնբասի պետական ճարտարագիտական ակադեմիան: Շենքը մասամբ ավերվել է, տուժածներ չկան:

Մինչդեռ Խարկովի ճարտարագիտական ինստիտուտի վարչական շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել է մի 53-ամյա կին, որի դին դուրս են հանել Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:

«Հավանաբար, նա պատուհանի մոտ էր կանգնած պայթյունի պահին, փրկարարները նրա մարմինը հայտնաբերել են հատակին՝ պատուհանի տակ: Ինչ անես, էլ ոչինչ չես փոխի»,- ասել է ինստիտուտի շենքի պահակ Ստանիսլավ Լիպովեցը, ով հրթիռակոծության մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին:

Խարկովի ոստիկանապետ Վոլոդիմիր Տիմոշկոն ասել է, թե քաղաքին հարվածած հինգ հրթիռներն արձակվել են մոտ 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բելգորոդ ռուսական ավանի շրջանից:

Բրիտանացի վերլուծաբանների համոզմամբ՝ ռուսները հրետակոծում են Խարկովը, ստիպելով, որ ուկրաինացիներն այդ շրջանից դուրս չհանեն և ռազմաճակատի այլ հատվածներ չտեղափոխեն իրենց զորամիավորումները: