Մատչելիության հղումներ

Ռուսները պնդում են, թե Խարկովում ոչնչացրել են օտարերկրացի վարձկանների կենտրոնը


Հրթիռակոծման հետևանքները, Խարկով, 19 օգոստոսի, 2022թ.
Հրթիռակոծման հետևանքները, Խարկով, 19 օգոստոսի, 2022թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը գերճշգրիտ զենքով ոչնչացրել են Խարկովում տեղակայված օտարերկրացի վարձկանների կենտրոնը:

Բացի այդ, հարվածներ են հասցվել Դոնեցկի մոտ Ավդեևկայի տարածքում տեղակայված ուկրաինացիների դիրքերին և մի քանի թիրախների Խերսոնի ու Նիկոլաևի շրջաններում:

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, հաղորդել է, որ ռուսները շարունակում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջական հսկողության տակ վերցնելու փորձերը և ցանկանում են ամրապնդվել Խերսոնի, Խարկովի, Նիկոլաևի ու Զապորոժիեի շրջաններում՝ գրոհները հետագայում մի քանի ուղղություններով շարունակելու համար:

Կիևի կողմից նշանակված Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գեդեն ասել է, թե շրջանում ուկրաինակացիների հսկողության տակ ընդամենը երկու բնակավայր է մնացել:

Ռուսական ուժերը շարունակում են նաև արգելափակել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG