Այսօր Լվովում կայանալու է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ հանդիպումը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի տեղեկություններով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են Ուկրաինայում ծագած ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարներն, ինչպես նաև ուկրաինական նավահանգսիտներից գյուղմթերքի դուրսբերման շարունակվող գործընթացը։
Ըստ Ռուսաստանի պաշտոնական ՏԱՍՍ գործակալության, Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լվովում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանդես գալ ռուս-ուկրաինական բանակցությունների ստամբուլյան ձևաչափի վերականգնման առաջարկով։
Կիևի և Մոսկվայի միջև ընթացող բանակցությունները դադարեցվել էին մարտի վերջին՝ ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
Տես նաև այստեղ