Հայաստանի վարչապետին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:

Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»:

«Սուրմալու»-ում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն16 մարդ է զոհվել, 2 մարդ համարվում է անհետ կորած:

Օգոստոսի 17-ին և 18-ին Հայաստանում սուգ է հայտարարված:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում երկօրյա սուգ է հայտարարված. որոնողական աշխատանքները շարունակվում են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց