Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի նման համակարգ տարածել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովի բացմանը ներկայացվել է նրա տեսաելույթը, որտեղ Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում։
Նա անդրադարձել է նաև Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին։ Պուտինի խոսքով՝ այն ոչ թե անպատասխանատու առանձին քաղաքական գործչի քայլ էր, այլ ԱՄՆ-ի նպատակաուղղված քաղաքականություն՝ ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, «մանրակրկիտ պլանավորված սադրանք, ուրիշ երկրների ինքնիշխանությունը չհարգելու լկտի ցուցադրություն»։