Պայթյունի վտանգ չկա, բայց հնարավոր թեթև ծխային օջախների առկայություն կարող է լինել շենքի այն հատվածում, որը դեռ կանգուն է, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։
Շենքի այդ հատվածում պարբերաբար իրականացվել և շարունակելու են իրականացվել հովացման աշխատանքներ, ասաց փոխնախարարը։
Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն, Համբարյանը պատասխանեց, որ տեսադիտարկման միջոցով են փորձում պարզել, թե շենքի ներսում ինչ կա, քանի որ, նրա խոսքով, շենք մուտք գործել հնարավոր չէ, այն վտանգավոր է փրկարարների համար։
«Բայց շարունակելու ենք տեսադիտարկման միջոցով հասկանալ արդյո՞ք կա, մնացել է նման նյութ, թե ոչ», - ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ կանգուն շենքի հետագա ճակատագիրը կորոշեն անհետ կորածներին գտնելուց հետո, այժմ գերխնդիրը անհետ կորածներին հայտնաբերելն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԻՆ-ն աշխատում է «տարածքին ծանոթ համասեփականատերերից մեկի հետ», Կադաստրի կոմիտեից էլ «հատակագծեր է ուզել»