«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել, ասված է հաղորդագրությունում։
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է։
Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հավելեց, որ օրվա ըմթացքում՝ 13։00-ից հետո նոր դուրսգրումներ կլինեն։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած խոշոր պայթյունից ու հրդեհից զոհվել է առնվազն 16 մարդ, 6-ի ինքնությունը դեռ պարզվում է։ Կան նաև տասնյակ անհետ կորածներ։