Ուկրաինայի Զինված ուժերը հրետակոծել են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության՝ Լուգանսկի մարզի Պոպասնայա բնակավայում գտնվող բազան, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով մի շարք իշխանամետ տելեգրամ-ալիքները։
Նույն աղբյուրը փոխանցում է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցող ռուս վարձկանների բազան գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
«Վագների»՝ Լուգանսկում գտնվող բազայի տեղակայման վայրի մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ ռուսաստանցի ռազմական լրագրողներից մեկը սոցիալական ցանցերում հրապարակել էր դրա լուսանկարները։
Ուկրաինական որոշ աղբյուրներ պնդում էին, որ հրետակոծության պահին Պոպասնայում էր գտնվում նաև «Վագների» հիմնադիր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինը։
Անկախ աղբյուրներն այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատում։