Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ներկայացնել Ուկրաինայի շահերը Ռուսաստանի տարածքում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, երեկ հաղորդել է SRF հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանի տարածքում: Այդ հարցի շուրջ բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի»:
Նա նաև նշել է, որ Շվեյցարիան վաղուց է հայտնել իր պատրաստակամությունը՝ դառնալու երկրների միջև միջնորդ։
«Շվեյցարիան պատրաստ է ընդունող կողմ լինել բանակցություններում և հանդիպումներում և փորձագիտական մակարդակով կիսել գիտելիքները հնարավոր բանակցություններում», - պարզաբանել է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Շվեյցարիայի և Ուկրաինայի միջև բանակցությունների ավարտի մասին և ծանոթ է համաձայնագրի դրույթներին։