Օսթին․ «Արևմտյան ռազմական օգնությունը փոխում է իրավիճակն Ուկրաինայում»

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը վերահաստատում է Վաշինգտոնի անվերապահ աջակցությունն Ուկրաինային ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամներին։

«Մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել ձեզ հետ, ՆԱՏՕ-ի մյուս անդամների և աշխարհում մեր մյուս դաշնակիցների հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան և կանխամտածված ագրեսիայի պայմաններում ուկրաինացի ժողովրդին աջակցելու նպատակով։ Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ուժեղացմանն ուղղված միջազգային ջանքերը շարունակում են փոխել իրավիճակը մարտի դաշտում», - հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Լատվիա կատարած այցի շրջանակներում վարչապետ Կրիսյանիշ Կարինշի հետ բանակցությունների մեկնարկին։

Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դաշինքի մադրիդյան գագաթաժողովի ընթացքում հնչեցրած խոստումը՝ հերթափոխի սկզբունքով բալթյան երկներում մշտապես զորախումբ պահելով։