Մատչելիության հղումներ

Բայդենը վավերացրել է Ուկրաինային ևս 550 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը


HIMARS տեսակի ամերիկյան համակարգ, արխիվ
HIMARS տեսակի ամերիկյան համակարգ, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վավերացրել է օրինագիծը, որով Վաշինգտոնը ևս 550 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային:

Այդ գումարը ենթադրում է պաշտպանական արտադրանքի տրամադրում, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ուսուցում:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, նշել է, որ օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա զինամթերք HIMARS տեսակի և 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի համար:

Բլինքենի փոխանցմամբ, այս նոր փաթեթով ամերիկյան ռազմական օգնությունը Կիևին կհասնի 8 միլիարդ 700 միլիոն դոլարի:

XS
SM
MD
LG