Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։
Պաշտպանության բանակը նշում է, որ որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։
Պաշտպանության նախարարությունը նաև որոշ տեղեկությունների է փոխանցել վիրավորների առողջական վիճակից՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ԼՂ շփման գծի անվտանգությունը չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին. Փաշինյան