Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդում քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Վլադիմիր Պուտինը հրատապ հարցեր է քննարկում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդում՝ ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակին: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը: Շեշտվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է Պեսկովը:

Անվտանգության խորրհդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը և Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: