Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Օգոստոսի 2-ին կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք միշտ պատրաստ ենք ադրբեջանցի և հայ մեր ընկերներին ընդունել Ռուսաստանի տարածքում։ Համոզված ենք, որ մեր երկրի եզակի պրոֆեսիոնալ հնարավորությունները, սահմանագծման և սահմանազատման հարցերում մեր երկրի իրավասությունները հետխորհրդային տարածքում ունակ են էապես ամրապնդելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ողջ տարածաշրջանում»,- նշել է Զախարովան։
Նա ասել է, որ Ռուսաստանը ակտիվ ներդրում է կատարում նախապատրաստելու «հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը»։
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը աջակցելու գծով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ շփման կետեր գտնելու, խաղաղ համաձայնագրի փոխադարձ ընդունելի բազային սկզբունքներին հասնելու համար։
Զախարովայի խոսքերով՝ այս կամ այն միջոցառում անցկացնելու կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Բաքուն և Երաևնը։
«Մենք մեր կողմից նույնպես կտեղեկացնենք, երբ նրանք ընդունեն այդ որոշումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու ու Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը