Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 5 հազար 327 մարդ է զոհվել, ավելի քան 7 հազարը` վիրավորվել, հայտնել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից։
«Քաղաքացիական անձանց գրանցված զոհերի կամ վիրավորների մեծամասնությունը տուժել է լայն ազդեցության պայթուցիկ զենքերի կիրառումից, ներառյալ ծանր հրետանու և համազարկային հրթիռային համակարգերի միջոցով հրթիռակոծումը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները», - ասվում է զեկույցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)