Ադրբեջանի ՊՆ կոչ է անում երկրի բնակիչներին՝ զերծ մնալ ռազմական շարասյունների տեղաշարժը պատկերող կադրերի հրապարակումից, հաղորդում է APA գործակալությունը։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ, «վերջին օրերին սոցցանցերում տեսագրություններ և լուսանկարներ են հրապարակվում, որոնք արտացոլում են ադրբեջանական բանակի գործունեությունը, ռազմական շարասյունների տեղաշարժերը Հայրենական պատերազմի և զորավարժությունների ընթացքում։
«Հայտնում ենք, որ Ադրբեջանի բանակի անձնակազմը և ռազմական տեխնիկան պարբերաբար վերատեղակայվում են զորավարժարաններ և ուսումնական կենտրոններ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում օգտատերերին՝ հին կադրերը որպես նոր տեսագրություններ չտարածել՝ հանրությանը մոլորության մեջ գցելով», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։