Ցուցարարները Բաղդադում գրավել են խորհրդարանի շենքը

Ցուցարարները խորհրդարանի շենքում, 27-ը հուլիսի, 2022թ․

Շիա հոգևորական և քաղաքական գործիչ Մուքթադա աս Սադրի կողմնակիցները անցած գիշեր Բաղդադում գրոհով վերցրել են Իրաքի խորհրդարանի շենքը՝ բողոքելով երկրի քաղաքական ուժերի՝ կառավարություն ձևավորելու անկարողության դեմ։

Իրաքն արդեն 290 օր է ինչ կառավարություն չունի, այժմ գործադիր իշխանությունը ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ալ-Քադիմին։

2021 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Իրաքի շիա և քուրդ համայնքների շահերը ներկայացնող կուսակցությունները չեն կարողանում համաձայնության գալ նոր կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ։ Դրա հետևանքով Իրաքի կառավարման համակարգը կաթվածահար վիճակում է, մինչ օրս չի հաստատվել 2022 թվականի պետական բյուջեն։