Տարաձայնություններ ԵՄ ներսում՝ գազի սպառման նվազեցման ծրագրի շուրջ

Հարավային Եվրոպայի պետությունները՝ Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան, որոշ տեղեկությունների համաձայն, նաև Ֆրանսիան, ընդդիմանում են Եվրահանձնաժողովի՝ նախորդ շաբաթ ներկայացրած ծրագրին, որի նպատակն է առաջիկա ձմռան շեմին ԵՄ երկրներում նվազեցնել բնական գազի սպառման ծավալները։

Հուլիսի 20-ին հրապարակված փաստաթղթի համաձայն` ԵՄ անդամ պետությունները մինչև սեպտեմբեր պետք է ներկայացնեն գազի սպառումը կամավոր հիմունքներով 15 տոկոսով նվազեցնելու առաջարկը։ Առաջարկը քննադատվում է նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանից վառելիքի մատակարարման հնարավոր դադարեցման դեպքում Եվրահանձնաժողովը նախատեսում է գազի սպառման ծավալների նվազեցումը ԵՄ ողջ տարածքում պարտադիր դարձնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական հանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկում է 15 տոկոսով կրճատել գազի սպառումը