Զելենսկին շարունակում է պնդել՝ «Ուկրաինան հաղթելու է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, հուլիս, 2022թ.

Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ Ռուսաստանը պատերազմում հաղթել չի կարողանալու։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է անցած գիշեր հեռարձակված ամենօրյա ուղերձում, պնդելով՝ «ուկրաինացիներին կոտրել չի հաջողվի»։

«Չենք թուլանում և, ինչպես և անցած հինգ ամիսների ընթացքում յուրաքանչյուր օրը, հետագայում ևս անում ենք ամեն ինչ հակառակորդին առավելագույն կորուստներ պատճառելու, նաև Ուկրաինայի համար առավելագույն [միջազգային] աջակցությունն ապահովելու համար», - հայտարարում էր Զելենսկին։

«Նույնիսկ զավթիչներն են վստահ, որ մենք հաղթելու ենք։ Մենք դա անընդհատ լսում ենք նրանց խոսակցություններում, դա այն է, ինչ նրանք ասում են հարազատներ հետ հեռախոսազրույցների ժամանակ», - պնդում էր Ուկրաինայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը. Զելենսկի