Իրանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են հաշտեցման բանակցությունները «տեղափոխել ավելի բարձր մակարդակ»

Վեց տարի տարի տևած լարվածությունից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են հաշտեցման բանակցությունները տեղափոխել ավելի բարձր մակարդակ, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ անցած շաբաթ Իրաքի արտգործնախարարը փոխանցել է, որ «սաուդյան կողմը պատրաստ է բանակցությունները տեղափոխել քաղաքական և հանրային մակարդակ»:

Սուննի մահմեդական Սաուդյան Արաբիան և շիա մեծամասնություն ունեցող Իրանը անցած տարվա ապրիլից պաշտոնական Բաղդադի միջնորդությամբ Իրաքում բանակցություններ են անցկացնում, որոնց ընթացքում, նախարար Աբդոլլահիանի խոսքով, «առաջընթաց է գրանցվել»։

Տարածաշրջանի մի շարք հակամարտություններում հակառակորդ կողմերին աջակցող երկու երկրների հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին 2016 թվականին, երբ իրանցի ցուցարարները հարձակվեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։ Իրանցի ցուցարարների այդ քայլը հաջորդում էր Սաուդյան Արաբիայում շիա հոգևորականին մահապատժի ենթարկելուն։ Էր Ռիադը այդ իրադարձություններից հետո խզել է Թեհրանի հետ հարաբերությունները: