Մատչելիության հղումներ

Զարիֆ․ «Իրանը պատրաստ է սերտացնել կապերը Սաուդյան Արաբիայի հետ»


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Թեհրանը և Սաուդյան Արաբիան երկկողմ հարաբերությունների կարգավորելու նպատակով բանակցություններ են վարում։

«Իրանը պատրաստ է և միշտ էլ պատրաստ է եղել սերտացնել կապերը Սաուդյան Արաբիայի հետ, հանուն տարածաշրջանում՝ նախևառաջ Եմենում խաղաղության և կայունության հաստատման, որտեղ այժմ մեծ մարդասիրական աղետ է գրանցվում», - Դամասկոս կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև գաղտնի բանակցությունների մասին առաջին տեղեկությունները արևմտյան մամուլում ի հայտ եկան մոտ երկու շաբաթ առաջ։ Այդ տեղեկությունների համաձայն՝ Թեհրանի և Էր-Ռիյադի միջև միջնորդի դերում հանդես էին գալիս Իրաքի իշխանությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG