Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր հանդիպելով նախագահ Սերջիո Մատարելային՝ կրկնել է իր հրաժարականը։
Մեկ շաբաթ առաջ Մատարելան հրաժարվել էր ընդունել Դրագիի դիմումը, բայց այսօր, ինչպես հաղորդում է նախագահի գրասենյակը, նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը և խնդրել, որ նա ժամանակավոր շարունակի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիայի նախագահը հրաժարվել է ընդունել վարչապետ Դրագիի հրաժարականըՄարիո Դրագիի կառավարությունը նախօրեին փլուզվեց, երբ կոալիցայի երեք հիմնական կուսակցությունները բոյկոտեցին վստահության քվեարկությունը, որը վարչապետը հրավիրել էր՝ փորձելով վերջ տալ տարաձայնություններին։
Այսօր խորհրդարանը ծափահարեց 75-ամյա Մարիո Դրագիին, երբ նա հայտնեց, որ հանդիպելու է նախագահին՝ ներկայացելու իր հրաժարականը։
Իտալիայում գալիք աշնանը արտահերթ ընտրություններ կանցկացվեն։