Եվրոպական միությունն այսօր կազմելու է արտակարգ ծրագիր, որով պետք է մեկ ամսվա ընթացքում կրճատի գազի սպառումը և անդամ երկրներին զգուշացնի այն մասին, որ եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումը, Եվրոպայում առանց գազի սպառման էական կրճատումների ձմռան ամիսներին կարող է ճգնաժամ լինել:
Եվրոպական երկրներն այսօր փորձում են առավելագույն ծավալով լցնել գազապահեստարանները: «Գազպրոմ»-ն արդեն դադարեցրել է եվրոպական որոշ երկրների մատակարարումը:
Եվրամիության պաշտոնյաների փոխանցմամբ, այսօր կազմվելիք արտակարգ ծրագրով նախատեսվում է գազի սպառումը կրճատել 10-15 տոկոսով:
Ուժի մեջ մտնելուց առաջ այդ ծրագիրը պետք է ստանա Եվրամիության անդամ երկրների հավանությունը, քանի որ ամեն երկիր ինքն է պատասխանատվություն կրում իր էներգետիկ քաղաքականության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազպրոմ»-ը «չի կարող երաշխավորել» Եվրոպայում գազի մատակարարումները