Հայաստանը ամբողջովին դուրս է հանում իր զորքերը Լեռնային Ղարաբաղից: Այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ», - նշել է ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայումը պետք է անվտանգության երաշխիք լինի։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայությունը վկայում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար իրական վտանգի ճանաչումը Ռուսաստանի կողմից, և խաղաղապահ ուժերը առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ներխուժումից երկու ամիս անց էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխի մոտԴիտարկմանը, թե «Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ», Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավաստիացրել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից։
Նա հույս է հայտնել, որ «խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց»։
Առավել մանրամասն` այստեղ