Մոսկվայում երեկ բերման են ենթարկել, ապա ազատ արձակել ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքի նախկին աշխատակցուհի Մարինա Օվսյաննիկովային, ով մարտին հակապատերազմական բողոքի ակցիա էր անցկացրել «Վրեմյա» հաղորդաշարի ուղիղ եթերում։
Մի քանի օր առաջ էլ Օվսյաննիկովան ակցիա էր իրականացրել Կրեմլի ֆոնին՝ պարզելով «Պուտինը մարդասպան է, նրա զինվորները՝ ֆաշիստներ» գրությամբ պաստառ և Ուկրաինայում սպանված երեխաների լուսանկարներ։
Օվսյաննիկովան ասել է, որ իրեն մեղադրում են «ռուսական բանակը վարկաբեկելու մեջ»։ Սա վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված է տուգանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանցիներից շատերի համար Առաջին ալիքի խմբագիրը դարձել է հերոս, բայց կան այլ մեկնաբանություններ ևս