Իրանի Զինված ուժերը կոչ են անում ԱՄՆ նախագահ Բայդենին՝ զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքներից։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեքարջին՝ մեկնաբանելով նախագահ Բայդենի մերձավորարևելյան այցի ընթացքում հնչած մի շարք հայտարարությունները։
Իսրայել կատարած այցի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահն ու Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ պարտավորվելով անել հնարավոր ամեն ինչ՝ Իրանի կողմից միջուկային զինանոցի ստեղծումը կանխելու նպատակով։
Պատասխանելով Իսրայելի հեռուստատեսության թղթակցի հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է այդ նպատակով Իրանի դեմ ուժ կիրառել, Բայդենը պատասխանել է․ - «Որպես վերջին տարբերակ՝ այո»։
Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ իրանցի գեներալն այսօր շեշտել է․ - «Ամերիկացիներն ու սիոնիստները շատ լավ գիտեն այն գինը, որ կվճարեն «Իրանի դեմ ուժի կիրառում» բառակապակցության համար։ Բայդենը երևի քնկոտ վիճակում էր, երբ սպառնում էր Իրանին», - հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և Իսրայելը միասին կաշխատեն՝ հակազդելու Իրանի միջուկային զենք ստեղծելու փորձերին