Շաբաթ ուշ երեկոյան Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 33-ի, այդ թվում՝ մեկ երեխա: Փլատակներում 9 մարդ ողջ է հայտնաբերվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չասիվ Յարի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-իԴոնեցկում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել, կա առնվազն 6 զոհՌուսական կողմն էլ հաղորդում է, որ իր վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի վրա ուկրաինական հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, մոտ 80-ը՝ վիրավորվել, 7 անձ համարվում է անհետ կորած:
Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական բանակը հարվածները Նովայա Կախովկային հասցրել է հուլիսի լույս 12-ի գիշերը, պայթել են սելիտրայով լի պահեստներ, վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց և քաղաքային այլ ենթակառուցվածքներ։