Մատչելիության հղումներ

Չասիվ Յարի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի


Ուկրաինա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Չասիվ Յարի փլուզված շենքի փլատակներում, 10-ը հուլիսի, 2022թ.
Ուկրաինա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Չասիվ Յարի փլուզված շենքի փլատակներում, 10-ը հուլիսի, 2022թ.

Շաբաթ ուշ երեկոյան Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի հրթիռակոծության հետևանքով վերջին տվյալներով 18 մարդ է զոհվել, ենթադրվում է, որ ևս ավելի քան երկու տասնյակ մարդ դեռ փլատակների տակ է: Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Երեկ հաղորդվել էր, որ Չասիվ Յարում ռուսական զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով 5 հարկանի շենք է փլուզվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ չի անդրադարձել Չասիվ Յարին հասցված հարվածներին, սակայն շաբաթ երեկոյան հայտարարել էր, թե այդ քաղաքի տարածքում ՌԴ զինուժի գերճշգրիտ զինատեսակների հարվածով ոչնչացվել է ամերիկյան M777 155 մմ տրամաչափի հաուբիցներով անգարը, և սպանվել են մինչև 30 ուկրաինացի զինվորներ, «որոնք հրետակոծում էին Դոնեցկի բնակելի թաղամասերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG