Շվեյցարիայի դատարանն արդարացրեց Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին

Միշել Պլատինին ու Զեպ Բլատերն այսօր ժամանել էին դատարան, 8-ը հուլիսի, 2022թ․

Շվեյցարիայի դատարանը այսօր արդարացեց ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին՝ նրանց վրայից հանելով կոռուպցիոն մեղադրանքը։

Շվեյցարիայի դատախազությունը ֆուտբոլային աշխարհի նախկին երկու ամենաազդեցիկ պաշտոնյաներին կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ էր առաջադրել, մասնավորապես պնդելով, որ 2011-ին ՖԻՖԱ-ն շուրջ 2 միլիոն դոլարի անօրինական վճարում է կատարել Պլատինիին։ Փաստաբանները պնդում էին, որ վճարումն օրինական է։

Միշել Պլատինին ու Զեպ Բլատերն այսօր ժամանել էին դատարան։ Մինչ դատարանի շենք մտնելը Բլատերը լրագրողներին ասել է, թե «ամբողջ կյանքում անմեղ չէ, բայց այս գործում անմեղ է»։