Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ կառավարության նախնական գնահատականը դրական է, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն՝ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։
«Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն, էնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա, էդ որոշումները կկայացնեն, և նախագիծը առաջ կընթանա՝ նախատեսված ձևով և տրամաբանությամբ», - ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ այն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթն ավարտվել է, հայտնի է հաղթողը