Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են կարճ ժամկետներում ավարտին հասցնել ադրբեջանաիրանական սահմանին երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Բաքվում՝ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Ավելի քան 1,6 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու հիդրոհանգույցները թույլ կտան Ադրբեջանին և Իրանին համատեղ օգտագործել սահմանային Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսները։