Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց հայտնի փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։
Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության ու հավատի համար։
«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա՝ ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար», - ասաց Սաֆարյանը։
Նշելով, որ որոշումը քաղաքական էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա տրամաբանական համարեց։
ՍԴ դատավորին կընտրի Ազգային ժողովը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։
Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:
Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրում է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը