ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին միանալու պաշտոնական հրավեր են ստացել

Չորեքշաբթի օրը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին միանալու պաշտոնական հրավեր են ստացել։

«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կբարձրացնի [դաշինքի անդամների] անվտանգությունը, կամրապնդի ՆԱՏՕ-ն և եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

Երեքշաբթի Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը շաբաթներ շարունակ սպառնում էր արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին` սկանդինավյան երկու երկրին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ, ի վերջո համաձայնել է չկիրառել վետոյի իր իրավունքը։ Երեք երկրների միջև հուշագիր է ստորագրվել, որով Ստոկհոլմն ու Հելսինկին պարտավորվել են կատարել Անկարայի պահանջները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր համաձայնագրի շրջանակում Թուրքիան «հասնելու է Ֆինլանդիայից և Շվեդիայից ահաբեկիչների արտահանձնմանը»