Պետական դավաճանության մեղադրանքով մեկ զինծառայող է կալանավորվել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Ըստ ԱԱԾ-ի, զինծառայողը ok.ru սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, 2 մլն դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց, նկարել և WhatsApp-ով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:
Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրտեսության և պետական դավաճանության գործով անցնում է 20 մեղադրյալ, որոնցից 14-ը կալանավորված են. ԱԱԾ