20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահից 6 օր անց Գլխավոր դատախազությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացնում է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործը։
Ըստ դատախազության, գործը հարուցվել է դեռ հունիսի 19-ին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի [Սպանություն] 2-րդ մասի 2-րդ [կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ], 6-րդ [շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով], 7-րդ [մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից], 13-րդ [ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով] կետերի հատկանիշներով:
«Նշանակված է փորձաքննություն, իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ողբերգական միջադեպից հինգ օր անց դեռ լուռ են ՊՆ-ն և ՔԿ-ն