Ռուսական կողմը պնդում է, որ Զմեինի կղզու մոտ ուկրաինացիները RQ-4 Global Hawk ամերիկյան անօդաչու են օգտագործել

RQ-4 Global Hawk ամերիկյան արտադրության ԱԹՍ, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռուսական ուժերը ետ են մղել ուկրաինական ստորաբաժանումների գրոհը Սև ծովում գտնվող Զմեինի կղզու վրա:

Ուկրաինական աղբյուրները հայտնում են Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար ընթացող թեժ մարտերի մասին: Ուկրաինացիները երկուշաբթի օրը չեն կարողացել գրավել Զմեինի կղզին, սակայն ծանր հարվածներ են հասցրել գազարդյունահանման երկու պլատֆորմներին, որոնք ռուսներն օգտագործել են նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության համար:

Ռուսները պնդում են, որ գրոհի ընթացqում ռադարները RQ-4 Global Hawk ամերիկյան հետախուզական անօդաչու են նկատել Զմեինի կողզու մոտակայքում:

Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ` ռուսական ուժերը Լիսիչանսկից հարավ երկու գյուղ են գրավել և մոտենում են երկու այլ գյուղի:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսները զորամիավորումներ են կուտակում Խարկովի վրա նոր գրոհ կատարելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակսյոնով․ «Ուկրաինան հրթիռակոծել է Սև ծովում գտնվող ռուսական նավթային պլատֆորմներից մեկը»