Բաքուն հետաքննում է Բուրբուլիսի մահվան հանգամանքները

Գենադի Բուրբուլիս, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ռուսաստանի նախկին պետքարտուղար և առաջին փոխվարչապետ Գենադի Բուրբուլիսի մահվան փաստի առնչությամբ։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահների պաշտոնական հաղորդագրությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ռուսաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան մահացել է հունիսի 19-ին Բաքվում։ Ադրբեջանի մայրաքաղաքում Բուրբուլիսը մասնակցում էր Բաքվի գլոբալ ֆորումին։

«Թուրանի» տվյալներով՝ 77-ամյա ռուսաստանցի գործիչը մահացել է «5-աստղանի հյուրանոցի սաունայում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում վախճանվել է Ռուսաստանի նախկին պետական քարտուղար Գենադի Բուրբուլիսը